Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի ոլորտում համաճարակի ընթացքում։

19.05.2020

Անշարժ գույքի գների շուրջ 4000 տվյալների հարցումների արդյունքները 2020 մայիսի 15-ի դրությամբ:

Անշարժ գույքի շուկայում համաճարակի պայմաններում առաջիկայում սպասվող զարգացումների սցենարի վերաբերյալ  բավականին նյութեր են հրապարակվում, որը պայմանավորված է տվյալ ոլորտի նկատմամբ եղած հետաքրքությամբ: Որոշ տնտեսագետների կարծիքով շուկայում առաջիկայում գնանկում է սպասվելու՝ պայմանավորված մարդկանց եկամուտների նվազմամբ, վարկային արձակուրդների ավարտմամբ, բանկերի կողմից վարկավորման նվազմամբ և այլն: Փաստ է, որ  մի շարք ոլորտներում գործող ընկերությունների գործունեությունը դադարեցվելու պատճառով իրենց կողմից վարձակալած տարածքների վարձավճարները չեն վճարվելու, կամ վճարվելու են մասամբ, որի մուլտիպլիկացիոն էֆֆեկտը կզգան վարձատուները: Ի տարբերություն արևմտյան երկրների, ՀՀ-ում զարգացած չեն ֆոնդային բորսաները, որի պատճառով ՀՀ-ում քաղաքացիները  գերադասում են իրենց խնայողությունները պահպանել՝ կամ անշարժ գույքերում կամ՝ բանկերում ավանդի տեսքով: Բացի այդ ՀՀ անշարժ գույքի շուկան միշտ էապես տարբերվել է այլ երկրների շուկաներից՝ լոյալ սփյուռքահայությամբ պայմանավորված, որոնք ունենալով մեծ ռեսուրներ մշտապես ցանկացել  են հայրենիքում անշարժ գույք ունենալ ՝ տեղիք տալով գների բարձրացմանը:

Մեր ընկերությունը որոշել է պարբերաբար հրապարակել Alex-R անշարժ գույքի գործակալության բազայում առկա /այս պահին թվով 4000/, Երևանում վաճառվող գույքերի վերաբերյալ կատարված հարցումների տվյալները, որը պատկերավոր կցուցադրի շուկայում առկա իրավիճակը  և միտումները:

Հարցումների արդյունքները 15.05.2020թ. դրությամբ՝

Այս տեղեկությունը օգտակար է նշված ոլորտի հետ կապված ճիշտ որոշումներ կայացնելու համար: Մեր ընկերությունը նաև պատրաստվում է տեղեկություն զետեղել՝ օգնելու այն քաղաքացիներին, որոնք անշարժ գույքի հետ կապված կունենան իրավաբանական խնդիրներ, այդ թվում՝ վարձակալ-վարձատու, գնորդ-վաճառող, բանկ-վարկառու հարաբերություններում:

Հաջորդիվ կհրապարենք ռեալ գնիջեցված անշարժ գույքերի ցանկի ՀՂՈՒՄԸ։

Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և կցանկանանք Ձեզ տեսնել նրանց թվում: Առողջ եղեք:

"Alex-R" թիմ

Շարունակելի…

Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և կցանկանանք Ձեզ տեսնել նրանց թվում:

Առողջ եղեք:

<> թիմ

Շարունակելի…