Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի 6 սենյականոց առանձնատուն Աջափնյակ Գ-1 թաղամասում: Առանձնատունը նորաոճ վերանորոգված է: Մուտքի դուռը` երկաթյա, հատակը՝ մանրահատակ, պրեսգրանիտ, պատուհանները՝ եվրո, 3 սանհանգույցը՝ համակցված սալիկապատ, էլ. լարերը և խողովակները՝ փոխված: Ունի Fondital ջեռուցման համակարգ, 5 կախովի և 5 բաց պատշգամբներ, մշտական ջուր և գազ: Առանձնատունը ունի լվացքատուն, ջակուզի, քարե ավտոտնակ՝ 20քմ, նկուղ՝ 135քմ, օդորակիչ, ներկառուցված պահարաններ, ինտերնետ։ Առկա է բարեկարգ բակ, այգի, ծաղկանոց, բուխարի։ Պարսպապատ է և ունի մետաղական դարպաս։ Առանձնատունը տրվում է նաև վարձով երկարաժամկետ՝ 2500$ ամբողջ գույքով և տեխնիկայով։