Տեղեկատվություն

Վաճառվում է 1 հարկանի 3 սենյականոց առանձնատուն Նոր-Արեշ փողոցում։ Առանձնատունը կոսմետիկ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ։ Սանհանգույցը՝ առանձին, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի նկուղ (20քմ․), քարե պարիսպ, բարեկարգ բակ, դարպաս, այգի դեկորատիվ և պտղատու ծառերով, ծաղկանոց, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։