Տեղեկատվություն

Վարձով է տրվում հյուրանոցային համալիր Այգեզարդ գյուղում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ սալիկապատ։ Հյուրանոցում կա 7 համար՝ իր սանհանգույցով, կահավորված, ռեստորանային հատված, խոհանոց, նախասրահ: Երրորդ հարկում նախատեսված է մարզասրահ: Ունի օդափոխության, ավտանգության համակարգեր, պահակային ծառայություն, ջեռուցման համակարգ, եռաֆազ հոսանք, մշտական ջուր և գազ։Վարձակալությունը հնարավոր է նաև բակում գտնվող առանձնասենյակների հետ, որոնցից մեկում կա բուխարի և շոգեբաղնիք: Բակում կա լողավազան, որը գործում է հանքային բուժիչ ջրով: