Տեղեկատվություն

Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Ավանեսովի փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի բարձր 1-ին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, հատակը՝ մանրահատակ, սալիկ, պատուհանները՝ եվրո։ Սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի փակ լոջա, ջեռուցման համակարգ, խոհանոցի կահույք, ներկառուցված պահարաններ, ավտոկայանատեղ, մշտական ջուր և գազ։ Մուտքը՝ բակից։ Տեսարանը՝ դեպի բակ։ Բակում ունի չսեփականաշնորհված տարածք։