Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն Իջևան քաղաքում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, գրանիտ, սալիկ, սանհանգույցները՝ նորաոճ սալիկապատ։ Ունի 5 բաց լոջա, խոհանոցի կահույք, 2 բուխարի(տանը և բակում), բարեկարգ բակ բուսական և ծաղկային դեկորացիաներով, դեկորատիվ շինություններով, տաղավար, ավտոտնակ, տնտեսական շինություն(514քմ), օդորակիչներ, անվտանգության և ջեռուցման համակարգեր, մշտական ոռոգման և խմելու ջուր, գազ։ Գինը ներառում է նաև 2 գյուղատնտեսական նշանակության հողատարածք Լուսահովիտ գյուղում (2.4հա և 3հա)։