Տեղեկատվություն

Վաճառվում է գործող բիզնեսի 85%-ը Սիսավան համայնքում։ Տարածքը մասամբ վերանորոգված է։ Մուտքի դռները՝ երկաթյա, ապակեպատ, պլաստիկ, պատուհանները՝ եվրո, հատակը՝ սալիկապատ։ Ունի պարիսպ, ավտոկայանատեղ, խոհանոց, սանհանգույց, ջեռուցման համակարգ, եռաֆազ հոսանք, մշտական ջուր և գազ։ Տարածքում առկա են 10 շինություններ՝ ընդհանուր 4553 քմ մակերեսով (վարչական, կուպաժ, հնեցման, պահեստային, շշալցման, սառեցման)։ Շշալցման, սառեցման և մնացած արտադրամասերը հագեցած են ժամանանակակից հոսքագծով և սարքավորումներով։ Վարչական շենքը գտնվում է զրոյական վիճակում, ունի 18 սենյակ, 3-րդ հարկը նախատեսված է հյուրատան համար (զբոսաշրջիկներին հյուրընկալելու, գիշերակացը ապահովելու համար)։ Պահեստներում առկա է պահուստավորված հազարավոր լիտրերով կոնյակի սպիրտ։