Տեղեկատվություն

Վաճառվում է կոմերցիոն անշարժ գույք` 160 քմ ընդհանուր մակերեսով, 14 հարկանի բնակելի շենքի առաջին և նկուղային հարկերում: Այն գտնվում է աշխույժ փողոցի վրա, ինտենսիվ հետիոտների հոսքով և մեքենաների երթևեկությամբ, Դավթաշենի 1-ին թաղամասի վերևի շրջանի շենքերի առաջին գծի վրա, բարեկարգված բակերի հիանալի ենթակառուցվածքով, խանութների, դպրոցների և մանկապարտեզների տեղակայմամբ: Առևտրային տարածքում կատարված է վերանորոգում, առկա են պանորամային պատուհաններ առաջին գծում: Երկհարկանի տարածք է, ունի 44 քմ մակերեսով առևտրային և 116 քմ մակերեսով օժանդակ-նկուղային տարածք: Տարեկան ինդեքսավորումը կազմում է մոտ 5 տոկոս: Տարածքի մոտակայքում գտնվում են` Գեղեցկության սրահ, Նվերների և Ծաղիների խանութ, Դեղատուն, Ֆուդ-մարքեթ (պարենային և սննդամթերքի խանութ), Վաճառքների գրասենյակ (մեծածախ-մանրածախ): Շենքի հարևանությամբ առկա է մեքենաների արտաքին կայանման տեղ: Արտաքին գովազդի առավելագույն տեղադրում: Նաև հարմար է ֆիթնես-սրահի և ՍՊԱ-սալոնի, գրախանութի, անասնաբուժական դեղատան-կլինիկայի, հրուշակեղենի և խմորեղենի խանութ-արտադրամաս, վաճառքների գրասենյակի, և այլն համար: Տարածքն ի սկզբանե ոչ բնակելի է եղել: Մանրածախ առևտրի կարիքների տեսակետից ունի կատարյալ դիրք: Շրջակայքում գտնվում են 3000 քմ մակերեով խանութներ և գրասենյակներ և 100000 քմ-ից ավել մակերեսով բնակելի տարածքներ: Հնարավոր են ցանկացած վերահատակագծումներ, հենապատերի քանակը նվազագույնն է: Տարածքում միացված են բոլոր հանգույցները, տեղադրված է օդորակիչ, ԼԵԴ լուսավորություն, Համացանց WI FI, տեսազնման խցիկներ: Կարող է կիրառվել շուրջօրյա (24 ժամ) աշխատանքային ռեժիմ: Սեփականատերը ֆիզիկական անձ է, ազատ վաճառք առուվաճառքի պայմանագրով, պայմանագրում ամբողջ գումարը: Միջնորդավճարը կազմում է 2 տոկոս: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապնվել հեռախոսով: Տարածքը դիտելուց առաջ ԶԱՆԳԱՀԱՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ է: