Ժառանգություն ձևակերպելիս չսխալվե՛ք

24.06.2020

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ժառանգություն ձևակերպելիս չսխալվե՛ք։‼️

✅Ժառանգության ձևակերպման 1️⃣0️⃣ կանոնները

????«Երբեք մի ասեք, որ ճանաչում եք մարդուն, քանի դեռ նրա հետ ժառանգություն չեք կիսել:» Իոհան Լևատեր

☝️Որպեսզի Ձեր ժառանգները կամ Դուք ժառանգության հետ կապված երբևէ խնդիրներ չունենաք, անհրաժեշտ է տիրապետել որոշակի տեղեկատվության։ Իսկ եթե ժառանգության ձևակերպման հետ արդեն ծագել են որոշ խնդիրներ, ապա հարցի լավագույն լուծումը ????‍⚖️փորձառու փաստաբանի դիմելն է: Սակայն կան հանգամանքներ, որոնց մասին պետք է իմանալ նախօրոք, մինչև փաստաբանին, նոտարին կամ դատարան գործը հասնելը, մի շարք, այդ թվում՝ անդառնալի խնդիրներից խուսափելու համար:

????????Այսպես, պետք է իմանալ, որ

1️⃣✅Ժառանգությունը լինում է ըստ կտակի և ըստ օրենքի։

2️⃣✅Կտակը գործում է միմիայն անձի մահից հետո:

3️⃣✅Անձը կարող է գրել կտակ յուրաքանչյուր օր՝ փոխելով նախորդ կտակները: Ուժի մեջ է միայն վերջին կտակը:

4️⃣✅Ժառանգը ժառանգատուի մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին պետք է հանձնի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում: Հակառակ դեպքում ժամկետը համարվում է բաց թողնված (լուծումը նշված է ստորև):

5️⃣✅Ժառանգատուի մահից վեց ամիսը լրանալուց հետո ժառանգը դիմում է նույն նոտարին ժառանգության իրավունքի վկայագիր տալու խնդրանքով՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:

6️⃣✅Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգն այն ներկայացնում է կադաստր՝ պետական գրանցման /ընդ որում՝ ժառանգության իրավունքի վկայագիրը կադաստրի մարմին ներկայացնելու համար ժամկետ սահմանված չէ/:

7️⃣✅Փաստաթղթերում առկա հակասությունները /մեծամասամբ դրանք կապված են անձնական տվյալներում տառասխալների առկայության հետ/ վերացնելու համար, նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր (փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման փաստը): Այս դեպքում ժառանգը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ /տրված ՔԿԱԳ, վարչական շրջանի, կադաստրի մարմնի և այլնի կողմից/ այն մասին, որ հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

8️⃣✅Ժառանգատուի մահից վեց ամվա ընթացքում ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չհանձնելու դեպքում ժառանգը նոտարին պետք է ներկայացնի ժառանգական գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու վերաբերյալ բավարար ապացույցներ: Միայն այդ դեպքում նոտարը հաստատում է փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը և ժառանգին տրամադրում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:

9️⃣✅Ժառանգության ընդունման գործընթացը կարող է իրականացվել ներկայացուցչի միջոցով, եթե առկա է ժառանգությունն ընդունելու վերաբերյալ ժառանգի կողմից տրված համապատասխան լիազորագիր:

????✅Ըստ կտակի ժառանգությունն ընդունելու դեպքում պետք ուշադրություն դարձնել ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց առկայությանը /պարտադիր բաժնի իրավունք ունենող անձանց շարքին են դասվում ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները/ և, որ կտակարարը /ժառանգատուն/ մինչև իր մահը չի փոփոխել կամ չի վերացրել կտակը /կտակը վավերացրած նոտարը կտակի վրա կատարում է նշում այն փոփոխված կամ վերացված չլինելու մասին/:

????‍♂️Կհայտնենք Ձեզ մեր հարուստ փորձից մի ճշմարտություն ևս՝ Եթե մարդը մահանում է՝ չլուծված թողնելով իր գույքային հարցերը, փաստաբաններն են դառնում նրա ժառանգները : Մնացե՛ք առողջ:

???????????????? Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը լինեք տեղեկացված ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերից՝ ➡️ https://t.me/Alex_Realty ⬅️

????????‍???? Մեր ընկերության իրավաբանները և փաստաբանները մասնագիտացված է կտակներ կազմելու, ժառանգություն ձևակերպելու, առուվաճառքի գործարքների իրավաբանական փորձաքննություններ կատարելու մեջ։

✅????Օգտվեք ALEX-R ընկերության ծառայություններից՝ նվազագույնի հասցնելով Ձեր ռիսկերը անշարժ գույքի հետ գործարքներ կատարելիս:

ALEX-R թիմ

#Ժառանգության #ձևակերպում #կտակ