Ներկայացվել են ծովի մոտ գտնվող ամենաէժան անշարժ գույքով երկրները

21.01.2020

Ամենաէժան անշարժ գույք ունեցող ծովամերձ երկիրը պարզվել է Բուլղարիան է: Առաջատար հնգյակի մեջ ներառվել են նաև Թուրքիան, Չեռնոգորիան, Հունաստանը և Իսպանիան․ այդ տվյալները տրամադրել է «Domire Estate» անշարժ գույքի գործակալությունը:

Բուլղարիայում մեկ սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից, դեպի ծովը տեսարանով` 30 հազարից: Երկու սենյականոց բնակարանների նվազագույն արժեքը 35 հազար եվրո է: Այնուամենայնիվ, ծովից ոտքով հեռավորության վրա գտնվող տների առաջարկները շատ չեն: Ափին մոտ գտնվող առաջին գծում տան արժեքը 250-300 հազար դոլար է:

Թուրքական անշարժ գույքը երկրորդ տեղում է ըստ մատչելիության: Այս երկրում տները հիմնականում առաջարկվում են բնակելի համալիրներում: Ծովի մոտ անշարժ գույքի արժեքը սկսվում է 40-50 հազար եվրոյից:

Չեռնոգորիայում ամենահայտնիներն և մատչելիները  Բարսկայա և Բուդվանսկայա ծովափնյա շրջաններն են: Այնտեղ բնակարանների գները սկսվում են 50-60 հազար եվրոյից:

Հունաստանի անշարժ գույքի շուկան առաջարկում է թե էկոնոմդասի բնակարաններ և թե շքեղ վիլլաներ Կրետեում, Ռոդոսում և Կորֆուում: Ամենաէժան տարածաշրջանը համարվում է Հունաստանի հյուսիսային մասում գտնվող Հալկիդիկի թերակղզին:  Ծովին մոտ գտնվող հողամասով լավ վիճակում տների գները սկսվում են 190 հազար եվրոյից, բնակարաններինը` 80 հազարից:

Իսպանիան ռուսների շրջանում առավել պահանջարք ունեցող երկիրն է: Այնտեղ «հրաշալի ճարտարապետություն է, արտակարգ լողափներ, լողալու երկարատև սեզոն, տրանսպորտային հարմարավետ պայմաններ»: Միևնույն ժամանակ շուկայում կան բավականին մատչելի առաջարկներ: Ալիկանտեում, Կոստա Բլանկայիի ծովափին, առանց ծովի տեսարանի բնակարանը կարժենա 80 հազար եվրո: Ծովափից առաջին գծում՝ սկսած 150 հազարից: Ծովի դիմաց առանձին տան արժեքը կկազմի 200 հազար եվրո, առաջին գծում` 350 հազարից:

Աղբյուրներ՝ tert.am, news.am, galat.am, sputnik.am