Նորություններ

29.06.2022

Ինչպե՞ս կատարել բնակարանի ճիշտ ընտրություն

Գնի բարձրացմանը զուգահեռ մեծանում են գնմամբ պայմանավորված ռիսկերը․ այդ է պատճառը, որ, օրինակ, լամպ գնելիս երկար չենք մտածում վերջինի պարամետրերի մասին, ինչը չի կարելի ասել ավտոմեքենայի կամ անշարժ գույքի գնման դեպքում։

Իսկ որո՞նք են բնակարանի ձեռքբերման ժամանակ հաշվի առնվելիք ամենաէական գործոնները։

Գործոնների էականությունը կախված է դրանց փոփոխելիությունից։ Այսպես, Դուք կարող եք վերանորոգել բնակարանը, կատարել որոշակի ձևափոխություններ, սակայն դժվար թե կարողանաք  փոխել, օրինակ, շենքի տեղակայումը, տիպը կամ հարկը։ Առհասարակ անշարժ գույք ձեռք բերելու ռիսկերը կապված են ոչ միայն բարձր գնի, այլև այն հանգամանքի հետ, որ անշարժ գույքի ձեռքբերումը ներդրում է երկարաժամկետում։ Ձեռք բերելով անշարժ գույք՝ Դուք հավանաբար նախատեսում եք շահագործել այն շատ դեպքերում տասնյակ տարիներ։

Հիմա անդրադառնանք գործոններից յուրաքանչյուրին։

Շուկա

Նախ պետք է որոշել, թե որ շուկայից եք նախընտրում բնակարան ձեռք բերել։ Առաջնային շուկայից (նույն ինքը կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման գլխավոր առավելությունը եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունն է։ Բացի այդ, Դուք ստանում եք բնակարանը նախընտրելի ոճով վերանորոգելու, երբեմն` նախագծելու հնարավորություն։ Սրան գումարվում են նորակառույցի բոլոր հիմնական առավելությունները։ 

Երկրորդային շուկայի դեպքում կատարվում է վերավաճառք, իսկ բնակարանը շատ դեպքերում արդեն շահագործված է։ Ի տարբերություն անմիջապես կառուցապատողից գնման` այս դեպքում ստիպված չեք լինի նախ սպասել մինչ շենքի շահագործման հանձնվելը, ապա նաև մինչև բնակարանի վերանորոգման ավարտը։ Կարճ ասած` 2-րդային շուկայի դեպքում սովորաբար ամեն բան շատ ավելի արագ է ստացվում։

Գտնվելու վայր

Բնակարան գնելիս պետք է գիտակցել, որ ընտրում եք ոչ միայն բուն բնակարանը, այլև գտնվելու վայրը, հետևաբար պետք է հասկանալ՝ որքանով է այն բնակվելու համար հարմարավետ։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարակից հարմարություններին՝ խանութներ, կանգառներ, մետրո, կրթական հաստատություն, դիրքը փողոցի նկատմամբ (վերջինն ազդում է աղմուկի վրա)։

Շենք

Պետք է հաշվի առնել շենքի տիպը (քարե, պանելային, մոնոլիտ), նախագիծը, մաշվածությունը, վթարայի՞ն է, թե՞ ոչ, եթե այո` վթարայնության ի՞նչ կարգ ունի։

Շենքի նախագծից կախված են ինչպես սենյակների դասավորությունը, դրա հարմարավետությունը, առաստաղի բարձրությունը, այնպես էլ ձևափոխություններ կատարելու հնարավորությունը։

Ստալինյան և Խրուշչովյան նախագծերի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ՝ մուտք գործելով կայքի “Նորություններ” բաժին։

Լուսավորություն

Մտնելով գեղեցիկ, վերանորոգված, կահավորված բնակարան` չմոռանաք ուշադրություն դարձնել լուսավորությանը։ Հիշեք, որ բնակարանը կարելի է վերանորոգել ժամանակի ընթացքում, սակայն լուսավորությունն էլ չեք փոխի։

Հարկ

Հարկի հետ կապված հնարավոր խնդիրները սովորաբար առնչվում են առաջին և վերջին հարկերին։ Առաջին հարկի դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք բարձր 1-ին հարկ է (որքանո՞վ է անցուդարձը տեսանելի դրսից), առկա՞ է արդյոք խոնավության խնդիր։ Վերջին հարկի պարագայում կարևորվում է տանիքի վիճակը՝ վերանորոգվա՞ծ է, թե՞՝ ոչ, բարձր հարկի պարագայում՝ վերելակի առկայությունը, դրա վիճակը։

Վերանորոգում

Սա թերևս գործոններից ամենաճկունն է։ Վերանորոգված բնակարանի պարագայում Դուք կարող եք առանց ժամանակ կորցնելու տեղափոխվել  և վայելել նոր բնակարանը, սակայն հակառակ դեպքում էլ ստանում եք Ձեզ համար ցանկալի լուծումներ կիրառելու ազատություն։ Հետևաբար, եթե ունեք ժամանակ, ապա վերանորոգման հետ կապված խնդիրները դառնում են երկրորդական։ Մասնակի վերանորոգման դեպքում պետք է հաշվի առնել, թե բնակարանի ո՞ր սենյակները կարիք ունեն վերանորոգման և ի՞նչ ծախսերի հետ են կապված։ Օրինակ՝ սանհանգույցի վերանորոգված լինելը էապես կկրճատի վերանորոգման ծախսերը։

Բնակարանի որոնում կարող եք կատարել տվյալ կայքում՝ սեղմելով լոգոյի վրա։ Կարող եք նաև ուղարկել Ձեր հայտը՝ մուտք գործելով կայքի ≡ «Ուղարկել հայտ» բաժին։

կարդալ ավելին...

23.04.2022

Ի՞նչ է իրենից ենթադրում անշարժ գույքի՝ օրինական ճանապարհով վարձակալության հանձնելը և ինչպե՞ս է այն հարկվում։

Անշարժ գույքի վարձակալությունը, հատկապես՝ վերջին ամիսներին, շատերի համար կողմնակի, իսկ երբեմն՝ հիմնական եկամտի աղբյուր է։ Դե իսկ, ինչպես ասում են՝ «Որտեղ կան եկամուտներ, այնտեղ կան հարկեր»։

Իսկ ինչպե՞ս է հարկվում անշարժ գույքի վարձակալությունը։ 

Նախ նշենք, որ անշարժ գույքը հնարավոր է վարձակալության հանձնել թե՛ որպես ֆիզիկական, թե՛ որպես իրավաբանական անձ։ Քաղաքացիների կողմից գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն։ 

Անշարժ գույքի վարձակալությունը ենթադրում է վարձակալության պայմանագրի կնքում, որը ենթակա է նոտարական վավերացման (հակառակ դեպքում այն իրավական ուժ չի ունենա)։ Պայմանագրում նշվում են վարձակալի և վարձատուի հիմնական իրավուքներն ու պարտականությունները, վարձակալության ժամկետները, պայմանագրի լուծման պայմանները և այլն։ Պայմանագրից ծագած իրավունքներն էլ, իրենց հերթին, ենթակա են պետական  գրանցման Կադաստրի պետական կոմիտեում։ Պյամանագիրը կարող է կնքվել ինչպես հստակ ժամկետով, այնպես էլ անորոշ ժամանակով։ Վերջին դեպքում պայմանագիրը ցանկացած պահի կարող է լուծվել կողմերից որևէ մեկի պահանջով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Նոտարական վավերացման դեպքում Դուք գործարքը դարձնում եք պետության համար տեսանելի, ինչը հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքում վերականգնել Ձեր խախտված իրավունքերը՝ ընդհուպ մինչև դատական կարգով։

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և վարձակալության եք հանձնել Ձեզ պատկանող անշարժ գույքը, ապա պարտավոր եք վճարել 10% եկամտահարկ։ Ի դեպ, եկամտահարկի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին։

Որպես իրավաբանական անձ վարձակալության հանձնելու դեպքում Դուք կհարկվեք այլ դրույքաչափով՝ կախված Ձեր ընտրությունից (շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ)։ 

Սովորաբար անշարժ գույքը վարձակալության հանձնելիս ավելորդ քաշքշուկից խուսափելու և իրավապես մաքուր գործարք ապահովելու համար շատ վարձատուներ նախընտրում են համագործակցել գործակալությունների հետ։ Այս առումով կարևոր է գործակալության փորձը, անշարժ գույքի մասնագետների, իրավաբանների պրոֆեսիոնալիզմը։ 

Նշենք,որ Alex-R անշարժ գույքի գործակալությունը շուկայում գործում է ավելի քան 15 տարի և մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ 

  • ✅Անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության միջնորդական,
  • ✅Իրավաբանական,
  • ✅Թարգմանչական ծառայություններ։

Իսկ նշված ծառայությունների համատեղ կիրառումը նպաստում է արագ և փոխշահավետ գործարքների կայացմանը։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝

  • ✅+374 98 53 64 64 կամ +374 98 56 70 00 (Viber/WhatsApp)
  • ✅info@alex-r.am
կարդալ ավելին...

29.03.2022

5 փաստ անշարժ գույքի վարձակալության շուկայի մասին

Վերջին շրջանում Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ռուսաստանցիների։ ՌԴ քաղաքացիների այս հոսքը անխուսափելիորեն ազդում է երկրի տնտեսության, այդ թվում` անշարժ գույքի շուկայի և հատկապես՝ վարձավճարների վրա։

Ձեզ էլ հավանաբար հետաքրքրում են թվեր, ցուցանիշներ, փաստեր:

Դե ինչ, սկսենք թվերից:

  • ✅ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հաղորդմամբ՝ արդեն Հայաստան է ժամանել 100 000-ին մոտ ՌԴ քաղաքացի։
  • ✅ Վերջին մի քանի օրերին ՀՀ-ում IOS համակարգով ամենաշատ ներբեռնված հավելվածը Voice Language Translator-ն է, որին հաջորդում է Telegram-ը։
  • ✅ Մոտ 1000 ՌԴ քաղաքացի Հայաստանում գրանցվել է որպես ԱՁ (անհատ ձեռնարկատեր)։
  • ✅ Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստան են տեղափոխվում մեծամասամբ ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնց աշխատակիցները հեռավար են աշխատում ՀՀ-ից։

Նշենք, որ ՀՀ ժամանում են ոչ միայն աշխատելու նպատակով․ շատերը վարձակալում են բնակարաններ 1-2 ամսով, սպասում են պատերազմի ավարտին, որոշները ՀՀ-ն դիտարկում են որպես տարանցիկ երկիր։

Այժմ ներկայացնենք 5 փաստ անշարժ գույքի վարձակալության շուկայի մասին։

  1. ✅ Հայաստան ժամանած ռուսների մեծ մասն իրավիճակի անորոշությամբ պայմանավորված բնակարաններ վարձակալում է նախնական 3-6 ամսով։
  2. ✅ Կարճաժակետ վարձակալության պահանջարկի կտրուկ աճը բերել է այս սեգմենտում վարձավճարների աճին։ Քանի որ ժամանողների մեծ մասը նախընտրում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, վարձավճարների էական աճ նկատվում է հատկապես այս շրջաններում։
  3. ✅ Ժամանողների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են կամ միջին տարիքի մասնագետներ, ովքեր բնակվում են միայնակ, գործընկերների հետ կամ որպես նոր կազմավորված ընտանիք։
  4. ✅ Պահանջարկի աճին զուգահեռ մեծանում է առաջարկը։ Պրակտիկայում ականատես ենք լինում դեպքերի, երբ մարդիկ ժամանակավորապես տեղափոխվում են, օրինակ, ամառանոց՝ վարձակալության հանձնելով իրենց բնակարանը։ Այս փաստը որոշակիորեն հավասակշռում է առաջարկն ու պահանջարկը և այդպիսով ինչ-որ փուլում կարող է զսպել վարձավճարների կտրուկ աճը։
  5. ✅ Ավելացել է նոտարով գրանցված կարճաժամկետ վարձակալության գործարքների թիվը, քանի որ ՀՀ-ում ժամանակավոր կացության վկայական ստանալու համար ՌԴ քաղաքացիները գործարքը պետության համար “տեսանելի” դարձնելու խնդիր ունեն։

Այնպես որ, եթե ունեք անշարժ գույք, որտեղ չեք բնակվում, ապա Ձեր կապիտալը "գործի դնելու" ճիշտ ժամանակն է։ Այդ հարցում Ձեզ պատրաստ է օգնել ոլորտի փորձագետ Alex-R անշարժ գույքի գործակալությունը։

Վարձակալության հայտը կարող եք ուղարկել նաև առցանց։ Պարզապես մուտք գործեք www.alex-r.am կայքի "Ուղարկել հայտ" բաժին, լրացրեք ձևը և սեղմեք "Ուղարկել" կոճակը։

Մեր մասին՝ https://fb.watch/c016fRpJei/

  • 098 53 64 64/098 56 70 00
  • ✉ info@alex-r.am
  • ✅ www.alex-r.am
կարդալ ավելին...

22.07.2021

Ի՞նչ հիմնական փուլեր է ներառում անշարժ գույքի առուվաճառքի գործընթացը

 

 

Ի՞նչ հիմնական փուլեր է ներառում անշարժ գույքի առուվաճառքի գործընթացը։

Այսպես, դրանք են՝

  • ✅ Նախավճարի պայմանագրի կնքում
  • ✅ Միասնական տեղեկանքի ստացում Կադաստրի պետական կոմիտեից
  • ✅ Առուվաճառքի պայմանագրի կնքում և հաստատում նոտարի կողմից
  • ✅ Հանձնման-ընդունման ակտ

Այսօր կխոսենք նախավճարի պայմանագրից։

Այսպես, նախավճարը պայմանական գումար է, որը կողմերից մեկը տալիս է մյուսին՝ որպես առուվաճառքի կայացման երաշխիք․ նախավճար հանդիսացող գումարը նաև ուղղվում է գործարքի ապահովմանը և հետագայում հանվում գույքի վերջնական գնից։

Առուվաճառքի գործընթացի այս փուլը միտված է ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի շահերի պաշտպանությանը։

Նախավճարի պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում, կողմերի համաձայնությամբ՝ նախավճարը վերադարձվում է վճարած կողմին:

Սակայն, եթե պայմանագրի չկատարման, այլ կերպ ասած՝ առուվաճառքի ձախողման պատասխանատուն նախավճարը ստացած կողմն է (Վաճառողը), ապա վերջինը պարտավորվում է գնորդին վերադարձնել ավելին (սովորաբար կրկնապատիկը, սակայն տրման ենթակա գումարի չափը կախված է պայմանագրի պայմաններից), իսկ եթե առուվաճառքի ձախողման պատասխանատուն նախավճարը տված կողմն է (Գնորդը), ապա վերջինը չի ստանում նախավճարը։

Շարունակե՛ք հետևել մեր էջին անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի, անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ համակողմանի ինֆորմացիա ստանալու համար։

Եթե ցանկանում եք ձեռք բերել/վաճառել անշարժ գույք Երևանում կամ հարակից համայնքներում, դիմե՛ք Alex-R ընկերությանը։

Շնորհիվ բազմամյա փորձի ու պրոֆեսիոնալ աշխատակազմի՝ մեր ընկերությունը կօգնի Ձեզ հաջողությամբ կնքել տարբեր բարդության գործարքներ անշարժ գույքի ոլորտում:

  • ☎ Զանգահարե՛ք 098 53 64 64/096 535 585
կարդալ ավելին...

12.05.2021

Դրամական աջակցություն կանխավճարի ապահովագրության համար

 

❓ Որո՞նք են ծրագրի շահառու դառնալու պայմանները:

  • ▪ Առնվազն 1 անչափահաս երեխա ունենալու փաստ
  • ▪ Հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թ-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո
  • ▪ Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝
  •  
  • ☑ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ 30 մլն դրամ,
  • ☑ 2-րդ երեխայի դեպքում ՝ 35 մլն դրամ,
  • ☑ 3-րդի դեպքում՝ 40 մլն դրամ
  •  
  • ▪ Կատարվող կանխավճարի բվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10%-ը

❗ Աջակցության չափը

  • Տարեկան ապահովագրական վճարի 90%-ը, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 000 դրամ

❗ Դիմելու ընթացակարգը

  1. 1. Շահառուն դիմում է նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն։
  • ☑ եթե բանկն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում, ապա հարցում է ուղարկում նախարարություն
  • ☑ եթե շահառուն համապատասխանում է ծրագրի պայմաններին, կայացվում է շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում, որից հետո նախարարությունը բանկի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները
  1. 2. Բանկը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ․ պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի ցանկն է՝

 

 

1․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

2․ «Արմսվիսբանկ» ՓԲԸ

3․ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ

4․ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

5․ «ԱյԴի» Բանկ ՓԲԸ

6․ «Ինեկոբանկ» ՓԲԸ

7․ Ակբա Բանկ ԲԲԸ

8․ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ

9․ Կոնվերս Բանկ ՓԲԸ

10․ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ

11․ Արարատբանկ ԲԲԸ

12․ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

13․ «Բլեսս» ՈՒՎԿ ՍՊԸ

14․ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ

Աղբյուր՝ https://www.mlsa.am/ 

կարդալ ավելին...

29.04.2021

ՀՀ-ում գործում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագրեր։ Դրանք են՝

  • ☑ Երեխայի ծննդյան աջակցության ծրագիր,
  • ☑ Միանվագ դրամական աջակցության ծրագիր,
  • ☑ Կանխավճարի ապահովագրության ծրագիր։

«Եղի՛ր իրազեկ Alex-R-ի հետ» նախաձեռնության շրջանակներում մեր ընկերությունը կանդրադառնա ծրագրերից յուրաքանչյուրին։

Երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։

❓ Որո՞նք են ծրագրի շահառու դառնալու պայմանները։

  • ☑ Երեխան ծնվել է 2020թ հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • ☑ Անշարժ գույքի ձեռք բերվող կամ գնահատվող շուկայական գինը 1-ին և 2-րդ երեխայի դեպքում 30 մլն դրամ է, 3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն դրամ։
  • ☑ Երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առկա է առնվազն 12 ամսվա մարում։
  • ☑ Վերջին 12 ամիսներին ուշացումների ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը։
  • ❗ Աջակցության չափը 25-ից բարձր շահառուների համար
  • ☑ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 10%, Երևան քաղաքում՝ 5%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ։
  • ☑ 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 50%, Երևան քաղաքում՝ 25%, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամ։

 

  • ❗ Աջակցության չափը մինչև 25 տարեկան շահառուների համար
  • ☑ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 15%, Երևան քաղաքում՝ 8%, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ։
  • ☑ 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 70%, Երևան քաղաքում՝ 35%, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամ։

 

  • ❗ Դիմելու ընթացակարգը

1. Երեխայի ծնվելուց հետո անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։

2․ Շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում, նախարարությունը բանկի հաշվին է փոխանցում դրամական միջոցները, որոնք ուղղվում են մայր գումարի մարմանը։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ․ պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի ցանկն է՝

 

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ԱյԴի» Բանկ ՓԲԸ

«Ինեկոբանկ» ՓԲԸ

Ակբա Բանկ ԲԲԸ

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկ ՓԲԸ

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ

Արարատբանկ ԲԲԸ

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Բլեսս» ՈՒՎԿ ՍՊԸ

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ

Աղբյուր 

https://www.mlsa.am/ 

կարդալ ավելին...

26.03.2021

Շենքերի նախագծերն ու դրանց առանձնահատկությունները․ «Ստալինկա» և «Խրուշչովկա» 

Ստալինյան նախագծի շենքերը՝ առավել հայտնի որպես «Ստալինկա», կառուցվել են 1930-50-ական թթ-ին և մեծամասամբ մինչև 5 հարկանի քարե շենքեր են։

Ստալինյան նախագծերում բնակարան գնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ծածկը, որը կարող է լինեն բաղդատե (փայտ), բետոնե կամ պանելային։

«Ստալինկայի» առանձնահատկությունները՝

  1. ☑ Շենքի ամրություն,
  2. ☑ Որպես կանոն, ընդարձակ, առանձին սենյակներ,
  3. ☑ Բարձր առաստաղ՝ սկսած 3մ-ից,
  4. ☑ Ընդարձակ խոհանոց (մոտ 7 քմ),
  5. ☑ Մեծ պատուհաններ՝ մեծ պատուհանագոգերով,
  6. ☑ Արտաքին հաստ պատեր, որոնց շնորհիվ ամռանը բնակարանում պահպանվում է զովությունը, իսկ ձմռանը՝ տաքությունը․ բարձր է ինչպես ջերմա-, այնպես էլ ձայնամեկուսացվածության մակարդակը,
  7. ☑ Հաշվի առնելով կառուցման ժամանակահատվածը՝ մեծ է շենքերի մաշվածությունը, հետևաբար կարող է առաջանալ կոմունիկացիաները փոխելու խնդիր։
  8. ☑ Մինչև 5 հարկանի «ստալինկաները» մեծամասամբ չունեն վերելակ,
  9. ☑ Չունեն աղբատար։

 «Խրուշչովկաները» սկսեցին կառուցվել 1950-ականների վերջերից և իրենցից փոքր սենյակներով, 4-5 հարկանի քարե շենքեր էին ներկայացնում։ 1960-ականների սկզբից՝ կապված բնակչության աճի ու դրանով պայմանվորված բնակարանների պակասուրդի հետ, մասսայաբար սկսեցին կառուցվել նաև պանելային «խրուշչովկաներ»։ Այդ ընթացքում լայն տարածում էր գտել «յուրաքանչյուր ընտանիքի համար փոքրը, բայց սեփականը» արտահայտությունը։

«Խրուշչովկայի» առանձնահատկությունները՝

  1. ☑ Որպես կանոն, փոքր, միջանցիկ սենյակներ,
  2. ☑ Նեղ միջանցքներ և փոքր աստիճաններ,
  3. ☑ Ցածր ջերմա- և ձայնամեկուսացվածություն,
  4. ☑ Ոչ բարձր առաստաղ՝ սովորաբար մինչև 2,6 մ,
  5. ☑ Համեմատաբար ցածր գին,
  6. ☑ Մինչև 5 հարկանի «խրուշչովկաները» չունեն վերելակ,
  7. ☑ Չունեն աղբատար։

Շարքը շարունակելի․․․

Հետևի՛ր Alex-R-ին, եղի՛ր իրազեկ և կատարիր շենքի ճի՛շտ ընտրություն



Աղբյուրներ՝

1⃣ https://ru.m2bomber.com/article/8/view/tipi-kvartir-i-ih-harakteristiki

2⃣  https://dom.ria.com/articles/chto-takoe-khruschevka-173232.html

3⃣  http://voenn-ipoteka.ru/81-house

4⃣  https://kvartblog.ru/blog/tipy-domov-usloviya-zhizni-v-stalinkah-hruschevkah-i-brezhnevkah/

 

կարդալ ավելին...

14.03.2021

 

Եկամտահարկի վերադարձի օրենք. ովքե՞ր կարող են օգտվել եկամտահարկի վերդարձի արտոնությունից և ի՞նչ կարգով։

Եկամտահարկի վերադարձի օրենքը վարձու աշխատողներին տալիս է ի հաշիվ վճարված եկամտահարկի հիփոթեքային վարկի տոկոսները մարելու հնարավորություն։

Ովքե՞ր կարող են օգտվել արտոնությունից։

Վարձու աշխատող հանդիսացող բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հարկային գործակալի միջոցով, իսկ վերջինի բացակայությաբ դեպքում` անձամբ, վերջին եռամսյակի ընթացքում կատարել են աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային պարտավորությունները։

Անշարժ գույքի ի՞նչ տեսակներին է վերաբերում օրենքը և ո՞ր դեպքերում է կիրառելի։

Բնակարանի դեպքում, եթե՝

✅ձեռք է բերվել/բերվելու անմիջապես կառուցապատողից,

✅ձեռք է բերվել պետությունից/համայնքից` բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում:

Անհատական բնակելի տան դեպքում, եթե՝

✅օրինական շինթույլտվությամբ կառուցում է վարձու աշխատողը,

✅գտնվում է ՀՀ բնակելի թաղամասերում կամ համալիրներում եւ անմիջապես  ձեռք է բերվել  իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից։

Պետք է հաշվի առնել, որ՝

2018թ-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի վարկառուն կամ համավարկառուն եկամտահարկի վերադարձի հնարավորությունից կարող է օգտվել միայն 1 անգամ։

‌Ձեռք բերվող գույքի պայմանագրային արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը։

Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե՝

  • ‌ Հաշվետու եռամսյակի հարկային պարտավորությունները, ամբողջությամբ կատարված չեն,
  • ‌Չեն ներկայացվել օրենքով սահմանված փաստաթղթերը:

Առաջին անգամ եկամտահարկի փոխհատուցման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`

✅Հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

✅Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,

✅Վարկառուի ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ) կամ ՀԾՀ չունենալու տեղեկանք եւ ՀՎՀՀ` առկայության դեպքում,

✅Հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ նոտարով հաստատված պատճենը և գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի) վկայականը,

✅Վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի վճարած տոկոսագումարների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) մասին,

✅Շենքի կառուցապատողից տրված տեղեկանք գույքը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, իսկ պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքում` համապատասխան մարմնից,

✅Բնակարանի առուվաճառքի կամ կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետությունից կամ համայնքից ձեռք բերելու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագիր,

✅Անհրաժեշտության դեպքում եռամսյակի ընթացքում վճարված  եկամտահարկի գումարների վերաբերյալ գործատուի կողմից հաստատված տեղեկանք։

Հաջորդող հաշվետու եռամսյակների ընթացքում (եթե, իհարկե, մնացյալ տվյալները անփոփոխ են) վարկառուն պարտավոր է ներկայացնել միայն`

 ✅Վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի վճարած տոկոսագումարների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) մասին,

 ✅Անհրաժեշտության դեպքում եռամսյակի ընթացքում վճարված  եկամտահարկի գումարների վերաբերյալ գործատուի կողմից հաստատված տեղեկանք։

Աղբյուրներ՝

https://www.arlis.am/documentview.aspx?docid=116657

https://www.e-gov.am/gov-decrees/item/30421/

կարդալ ավելին...

07.08.2020

????⁉️ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի ոլորտում այս ընթացքում ????

✅???? Անշարժ գույքի (ներառյալ՝ բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և կոմերցիոն տարածքներ) շուրջ 4000 տվյալների գների հարցումների արդյունքները 2020 մայիսի 15-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

???? Alex-R ընկերությունը հավատարիմ մնալով իր խոստումներին, հրապարակելու է ընկերության տվյալների բազայում կատարած հարցման արդյունքները՝ ընթերցողի և մեր հաճախորդների ուշադրությունը դարձնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին:

???? Ստորև ներկայացվում է մեր հինգ մասնաճյուղերի բազայում Երևանում ներկայումս առկա շուրջ 4000 վաճառվող գույքերի վերաբերյալ կատարված հարցումների տվյալները:

✅ Ներքոհիշյալ աղյուսակը պատկերավոր ցուցադրում է վաճառող կողմի տրամադրվածությունը (գնանկում, գնաճ, գնի պահպանում, ժամանակավորապես դադարեցում)՝դրանով իսկ ձևավորելով համաճարակի, սահմանին և արտ երկրներում տիրող իրավիճակի պայմաններում անշարժ գույքի շուկայում առկա իրական իրադրությունը և զարգացման միտումները:

✅ Այս համապարփակ ցուցանիշները խիստ օգտակար կլինեն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նշված ոլորտի հետ կապված ճիշտ որոշումներ կայացնել:

???? Ի դեպ, մեր ընկերությունը պատրաստվում է նաև զետեղել տեղեկություն՝ օգնելու այն քաղաքացիներին, որոնք անշարժ գույքի հետ կապված կունենան իրավաբանական խնդիրներ, այդ թվում՝ վարձակալ-վարձատու, գնորդ-վաճառող, բանկ-վարկառու հարաբերություններում:

????‍????????‍???? Alex-R անշարժ գույքի գործակալության պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է օգնել իր հաճախորդներին իրականացնել շահավետ գործարքներ՝ խնայելով ժամանակը, ապահովելով գործարքների օրինականությունը և անվտանգությունը:

❤️ Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և կցանկանանք Ձեզ տեսնել նրանց թվում:

???? Լավագույնը հնարավոր է մեզ հետ։

#AlexR թիմ

կարդալ ավելին...

24.06.2020

‼️ Հողատարածք գնելիս չսխալվե՛ք ‼️

✅Ստուգման համար պարտադիր 9️⃣ տվյալները

☝️ Հողատարածք գնելիս պետք է ուշադիր լինել և թույլ չտալ մի շարք սխալներ, որոնք հետագայում կարող են բերել դատական քաշքշուկների, հարևանների հետ վիճաբանությունների և ամենավատ սցենարի դեպքում՝ գործարքի անվավերության՝ վճարված գումարի վերադարձի մի շարք հարցականներով:

????Հողամաս գնելիս ՊԵՏՔ Է՝ ⤵️

1️⃣✅ Ուշադրություն դարձնել հողամասի նպատակային նշանակությանը։ Օրինակ՝ եթե մտադիր եք առանձնատուն կառուցել, ապա գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու դեպքում որոշակի սահմանափակումների կհանդիպեք, ինչպես նաև բնակելի տուն կառուցելու ժամանակ հնարավոր են սահմանափակումներ տեղանքով պայմանավորված՝ օրինակ բարձրավոլտ էլեկտասյուների առկայության դեպքում կան հատուկ հեռավորություն պահելու պայմաններ կառուցվող շենքից։

2️⃣✅ ՀՀ կադաստրի պետական կոմիտեից ստանալ հողամասի կոորդինատները, կատարել գնվող հողի կադաստրային չափագրություն և գեոդեզիա, որպեսզի պարզել հողամասի գտնվելու վայրը, սահմանները, իրական չափերը: Անհրաժեշտ է պարզել, արդյոք հարևան հողամասերի հետ համադրումներ կան, թե ոչ։

3️⃣✅ Պարզել, արդյոք հողամասի սեփականատերը կարող է ներկա գտնվել գործարքին, թե ոչ, գործունակ է, թե ոչ, գույքը ձեռք բերելիս նա միակ սեփականատերն է եղել, թե ոչ, սեփականատիրոջ ամուսինը օրենքի ուժով սեփականության իրավունք ունի, թե ոչ։

4️⃣✅ Ստանալ հողամասի կադաստրային գործը՝ այնտեղ հնարավոր ստորգետնյա «խութեր» հայտնաբերելու կամ դրանք բացառելու նպատակով։

5️⃣✅ Սեփականատիրոջ անունից լիազորագրով հանդես գալու դեպքում ստուգել դրա հավաստիությունը, ճշտել, արդյոք այն ուժը չի կորցրել:

6️⃣✅ Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը կադաստրից ստանալ անձնամբ՝ պարզելու՝ արդյոք հողամասը ծանրաբեռնված է այլ սահմանափակումներով (գրավ, արգելանք, սերվիտուտ և այլն), թե ոչ:

7️⃣✅ Հիշել, որ սեփականության իրավունքի վկայականից զատ այլ որևէ փաստաթուղթ, օրինակ՝ համատիրությունից տրված փաստացի տիրապետման մասին տեղեկանքը, ՉԻ ԿԱՐՈՂ հիմք հանդիսանալ այդ հողամասը գնելու համար։ Նման դեպքերում գործարքից պետք է հրաժարվել:

8️⃣✅ Ճշտել կոմունիկացիաների հասանելիությունը հողամասին (ջուր, գազ, կոյուղի, հոսանք, թեև հոսանքը անցկացնում է ՀԷՑ-ը իր միջոցներով՝ աբոնենտի կողմից ֆիքսված վճարի մուծումից հետո)։

9️⃣✅ Ստուգել գույքահարկի գծով պարտավորությունները։

Նշված հարցումները և ստուգումները էապես կնվազեցնեն հողամասը գնելուց հետո խնդիրների հնարավորությունը, թեև եղել են դեպքեր, երբ մեկ հողատարածքը վաճառվել է մի քանի գնորդի, կամ հողամասի առուվաճառքից հետո, մինչև պետական գրանցում կատարելը, հողամասի վրա արգելանք է դրվել:

???????????????? Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը ստանաք ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերը՝ ➡️ https://t.me/Alex_Realty ⬅️

????????‍???? ALEX-R ընկերությունը իրականացնում է առուվաճառքի գործարքների մասնագիտացված իրավաբանական փորձաքննություններ և գործարքները կնքելիս կրում է իրավաբանական և ֆինանսական պատասխանատվություն, ինչը նվազագույնի է հասցնում Ձեր ռիսկերը անշարժ գույք գնելիս:

????Եղե՛ք առողջ։

????ALEX-R թիմ

կարդալ ավելին...