Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի ճարտարապետական ուրույն ոճով կառուցված 7 սենյականոց առանձնատուն Բաբայան փողոցում, որի հատակագծային լուծումները լիովին համապատասխանում են ներկայիս եվրոպական ստանդարտներին։ Առաջին հարկում տեղակայված են 2 սանհանգույցներ, առանձնասենյակ իր անհատական սանհանգույցով, ընդհարձակ հյուրասրահ և խոհանոց, որոնցից անմիջապես կարելի է դուրս գալ այգի, ուր տեղակայված են փակ լողավազանը ՝195 մ2, շոգեբաղնիքով և ամառային բուխարիով։ Երկրորդ հարկի 5 ննջասենյակներից 3-ը ունեն անհատական սանհանգույցներ, իսկ 3 ննջասենյակներից կարելի է դուրս գալ պատշգամբ, որտեղից բացվում է այգու գողտրիկ տեսարանը։ Այս հարկում նախատեսված է նաև 1 ընդհարձակ սանհանգույց։ Առանձնատունը վերանորոգված է բարձրակարգ նյութերով, նախասրահում տեղադրված է երկկողմանի նորաոճ բուխարի: Նկուղային հարկում տեղակայված են 5 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղ(84մ2) և հետաքրքիր ոճով վերանորոգված հանգստի և հանդիսությունների սրահը(187քմ)։ Տարածքը առանձնացված է քարե պարսպով, կա անվտանգության համակարգ, այգի՝ պտղատու ծառերով։Առանձնատունը գազաֆիկացված է, ունի ջեռուցման համակարգ։