Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի 6 սենյականոց առանձնատուն Նոր Արեշ 11-րդ փողոցում (Բուլղարիայի դեսպանատան հարևանությամբ): Առանձնատունը կապիտալ վերանորոգված է: Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, սանհանգույցը՝ նախկին սալիկապատ: Ունի ձեղնահարկ (150.6քմ.), նկուղ, քարե ավտոտնակ, բաց լոջա (2), ազատ հող (800քմ.), բակ, այգի՝ պտղատու ծառերով, բուխարի, ամառային խոհանոց, ներկառուցված պահարան, խոհանոցի կահույք, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ: Վաճառքը հնարավոր է կահույքի հետ միասին: Տեսարանը՝ դեպի Մասիս սար: